Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին նախագահի թոռնուհին երեք մարդու է վրաերթի ենթարկել


Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի թոռնուհին` 19-ամյա Մեդինա Մութալիբովան երեկ իր Lexus ավտոմեքենայով երեք մարդու է վրաերթի ենթարկել:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` պատահարը տեղի է ունեցել Բաքու - Հեյդար Ալիեւի անվան օդանավակայան ճանապարհին: Տեղում մահացել է երկու մարդ, այդ թվում` մանկահասակ երեխա, մյուս տուժածը տեղափոխվել է հիվանդանոց եւ ներկայումս վերակենդանացման բաժանմունքում է:

Տվյալ շրջանի դատախազությունից ադրբեջանական ինտերնետային պարբերականին հայտնել են, որ փաստի կապակցությամբ հարուցված գործի քննությունը կտեւի երեք ամիս:

Մութալիբովի թոռնուհին, ով, դատախազության ներկայացուցչի վկայությամբ, պատահարից հետո փախուստի չի դիմել դեպքի վայրից, ներկայումս ձերբակալված չէ: «Նրան ձերբակալելու հարցը կախված է քննության ընթացքից: Այն կորոշի պատահարում վարորդի մեղավորության առկայությունը եւ աստիճանը», - ասել են դատախազությունից:

Այազ Մութալիբովը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո մեկ ամիս առաջ Մոսկվայից վերադարձել էր Բաքու` մասնակցելու որդու հուղարկավորությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG