Մատչելիության հղումներ

logo-print

Նյու Յորքի քաղաքապետը ահազանգում է ահաբեկչության վտանգի մասին


Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, թե կա վստահելի, բայց չճշտված տեղեկություն, որ քաղաքում կարող է ահաբեկչական գործողություն իրականացվել:

Բլումբերգը նշել է, թե Նյու Յորքի ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է տեղաբաշխել քաղաքում` բնակիչների անվտանգությունը ապահովելու համար:

Ուսամա Բին Լադենի պակիստանյան տան խուզարկության արդյունքում տեղեկություն էր հայտնաբերվել, ըստ որի` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի կապակցությամբ «Ալ-Ղաիդա»-ն ծրագրում է նոր ահաբեկչություն իրականացնել Միացյալ Նահանգներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG