Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը այցելել է Յակ-42 օդանավի աղետի վայրը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր Յարոսլավլի մոտակայքում այցելել է Յակ-42 օդանավի աղետի վայրը։

Մեդվեդեւը խստորեն քննադատել է Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության վիճակը եւ պահանջել է երեկվա աղետի հանգամանքների մանրակրկիտ հետաքննություն։

Երեկ աղետում զոհվել է Միջմայրցամաքային հոկեյի լիգայի լավագույն թիմերից մեկի` Յարոսլավի «Լոկոմոտիվ»-ի հիմնական կազմը:

Օդանավը թռիչք կատարելիս չի հավաքել անհրաժեշտ բարձրությունը, բախվել է ալեհավաքի սյանն ու վայր ընկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG