Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Յարոսլավլում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Ձեզ հետ միասին սգում եմ «Տունոշնա» օդանավակայանի շրջակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրեց Յարոսլավլի «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի խաղացողների եւ օդանավի անձնակազմի անդամների ողբերգական մահվանը»:

Յակ-42 ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեկ, զոհվել է 43 մարդ։ Կենդանի են մնացել միայն հոկեյիստներից մեկը եւ օդանավի բորտինժեները, որոնք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG