Մատչելիության հղումներ

Ծառայակցին սպանելու մեջ կասկածվող զինվորը ձերբակալվեց


Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հայաստանի քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Լենդրուշ Նազլուխանյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղակատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախաքննությունը շարունակվում է:

Երեկ նույն աղբյուրից հայտնել էին, որ Հայկ Մկրտչյանը մարտական դրիրքում հերթապահություն իրականացնելիս մահացել է Լենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:

Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ», սահմանված պատիժը 3-ից 7 տարվա ազատազրկումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG