Մատչելիության հղումներ

Ռուսաստանում աղետի է ենթարկվել հոկեյիստներին տեղափոխող օդանավը. զոհվել է 43 մարդ


Այսօր Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում վթարի է ենթարկվել տափօղակով հոկեյի «Լոկոմոտիվ» (Յարոսլավլ) ակումբի մարզիկներին տեղափոխող Յակ-42 ինքնաթիռը։

Վերջին տվյալներով, զոհվել է 43 մարդ, հիմնականում՝ ակումբի անդամներ։ Հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը եւ բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը փրկվել են։

Յարոսլավլի «Լոկոմոտիվ»-ը ուղեւորվում էր Բելառուսի մայրաքաղաք՝ Հոկեյի մայրցամաքային լիգայի 2011-12 թվականների մրցաշրջանի առաջին փուլում Մինսկի «Դինամո»-ի հետ հանդիպելու նպատակով։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ցավակցություններն է հայտնել զոհվածների հարազատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG