Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնեց Չեխիայի նախագահին


Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը այսօր իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահ Վացլավ Կլաուսին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողությանը հաջորդած հետո առանձնազրույցի ժամանակ Վացլավ Կլաուսը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների առնչությամբ եւ հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա չեխ - հայկական համագործակցության առավել ամրապնդման գործում:

Տիգրան Սեյրանյանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր չխնայել երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել նաեւ հայ - չեխական տնտեսական համագործակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանը վերջերս է դեսպանատուն հիմնել Պրահայում: Տիգրան Սեյրանյանը դեսպան է նշանակվել այս տարվա հուլիսի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG