Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կարեւորում է Հայաստանի բարեփոխումներին ԵՄ-ի աջակցությունը


Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին այսօր ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:

Նախագահը կարեւորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, երկրում իրականացվող բարեփոխումներին Եվրամիության աջակցությունն ու փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG