Մատչելիության հղումներ

Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության հյուպատոսական ծառայության տվյալներով, 2011 թվականի առաջին կիսամյակում Ղարաբաղ են այցելել 3000-ից ավելի օտարերկրացիներ` 49 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին:

Ղարաբաղ այցելողների թվում են Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիներ: Վերջին շրջանում ավելացել է Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Փղոսկրի Ափից, Հնդկաստանից Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը:

«Բնականաբար, այս աննախընթաց աճը կապված է նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղը զգալի ներդրումներ է անում զբոսաշրջության ոլորտում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտող գործոններից են ենթակառուցվածքների ոչ բավարար վիճակը, առաջարկվող ծառայությունների ոչ պատշաճ որակը: Այս խնդիրների շուրջ է «Ազատություն» ռադիոկայանը զրուցել Զբոսաշրջության վարչության ենթակառուցվածների գլխավոր մասնագետ Սերգեյ Սարգսյանի, Լեռնային Ղարաբաղի հյուրանոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավար Սլավա Հյուսնունցի հետ:
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG