Մատչելիության հղումներ

Նորածնի մահվան առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով այսօր Վայքի ծննդատանը պորտալարի եռակի հանգույցով եւ սուր թթվածնային քաղցով ծնված նորածնի մահվան առնչությամբ ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):

Սեպտեմբերի 4-ին Երեւանի Մուրացանի անվան համալսարանական հիվանդանոցում մահացած նորածնի ծնողները ծննաբերությունը ընդունող Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին են մեղավոր համարում կատարվածի մեջ:

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG