Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիան կընդլայնի պատժամիջոցները Իսրայելի դեմ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Անկարան ընդլայնելու է պատժամիջոցները Իսրայելի դեմ, եւ հավելել. - «Մեր նավերը ավելի հաճախ են տեսնելու այդ [Միջերկրական ծովի արեւելյան] ջրերում»:

Թուրքիան սկսել է Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել, երբ պաշտոնական Թել Ավիվը հրաժարվել է ներողություն խնդրել անցած տարի Գազայի հատված ուղեւորվող թուրքական «Ազատության տորմիղի» վրա իսրայելական ուժերի հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է Թուրքիայի ութ քաղաքացի եւ թուրքական ծագումով մեկ ամերիկացի:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Էրդողանը այսօր հայտնել է, որ Թուրքիան ամբողջությամբ առկախում է Իսրայելի հետ կապերը ռազմական արդյունաբերության ոլորտում:

«Առեւտրական կապեր, ռազմական կապեր, պաշտպանական արդյունաբերությանը առնչվող կապեր` մենք ամբողջությամբ առկախում ենք դրանք: Այս գործընթացին կհաջորդեն տարբեր միջոցառումներ», - Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը նաեւ հնարավոր է համարել իր այցը Գազայի հատված` նշելով, թե տվյալ հարցով որոշում կկայացնի այս ամիս ավելի ուշ Կահիրեում Եգիպտոսի իշխանությունների հետ բանակցելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG