Մատչելիության հղումներ

«ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում 320 անիմացիոն ֆիլմ կցուցադրվի


Փառատոնի կազմակերպիչներ Վրեժ Քասունի եւ Լուսինե Քասարջյան

Փառատոնի կազմակերպիչներ Վրեժ Քասունի եւ Լուսինե Քասարջյան

Սեպտեմբերի 14-ին կմեկնարիկի 3-րդ «ՌեԱնիմանիա» անիմացիոն փառատոնը: Նախորդ տարվա նման փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հյուրեր արտերկրից:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն 320 անիմացիոն ֆիլմեր 40 երկրներից:

«ՌեԱնիմանիա» փառատոնի բացման արարողությանը ցուցադրվելու է հայկական անիմացիոն ֆիլմ, իսկ փակման արարողությունից հետո կցուցադրվի հաղթող ֆիլմը», - երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Լուսինե Քասարջյանը:

Ծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանն ասաց, որ այս տարի «ՌեԱնիմանիա» փառատոնը ներկայացնում է 4 մրցութային անվանակարգ` լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային եւ ավարտական ֆիլմեր: Փառատոնի ընթացքում անցկացվելու են նաեւ հոբելյանական եւ հիշատակի երեկոներ:

«ՌեԱնիմանիա»-ն այս տարի նույնպես կազմակերպելու է վարպետության դասեր անիմատորների համար:

«Վարպետության դասերին չեն կարող մասնակցել անիմացիայից անտեղյակ քաղաքացիները», - ասաց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:

Անիմացիոն ֆիլմերից մի քանիսը նաեւ բացօթյա կցուցադրվեն` «Սիրահարների այգում»: Կազմակերպիչները տեղեկացրին, որ կինոթատրոններում տոմսերի արժեքը կտատանվի 300-ից 500 դրամի սահմաններում:
XS
SM
MD
LG