Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանության պետ նշանակվեց Արսեն Գալստյանը


Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի այսօրվա հրամանով գնդապետ Արսեն Գալստյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության պետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Մինչ նոր նշանակումը Արսեն Գալստյանը աշխատել է որպես Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար:

Գալստյանը 46 տարեկան է, համակարգում է 1989 թվականից:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ներկայումս կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG