Մատչելիության հղումներ

logo-print

Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Տոմաշ Սիմոնյակի, արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկու, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեչի եւ խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Վզյատեկի հետ:

Պատվիրակությունը այցելելու է նաեւ Կիելցում կայանալիք ռազմական արդյունաբերության 18-րդ միջազգային ցուցահանդես:

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա սեպտեմբերի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG