Մատչելիության հղումներ

ՀՊՃՀ-ի ռեկտոր է ընտրվել Արա Ավետիսյանը


Շաբաթ օրը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) խորհրդի նիստում 30 կողմ եւ մեկ դեմ ձայներով բուհի ռեկտոր է ընտրվել Արա Ավետիսյանը:

Ավետիսյանը հուլիսին ազատվել էր Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարարի պաշտոնից եւ նշանակվել ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնակատար:

Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում Վարդեւան Գրիգորյանը 21 կողմ ձայներով վերընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում:

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG