Մատչելիության հղումներ

logo-print

Վիկ Դարչինյանը հաղթանակով ավարտեց իր առաջին մենամարտը հայրենիքում


Վիկ Դարչինյանը իր չեմպիոնական գոտին նվիրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երեւան, 3-ը սեպտեմբերի, 2011թ.

Վիկ Դարչինյանը իր չեմպիոնական գոտին նվիրում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Երեւան, 3-ը սեպտեմբերի, 2011թ.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 4 վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը շաբաթ օրը հաղթանակով ավարտեց պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտը հայրենիքում։

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը պարտության մատնեց հարավաֆրիկացի Էվանս Մբամբային։

Այս հաղթանակը, որով Վիկ Դարչինյանը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը IBO վարկածով թեթեւագույն քաշային կարգում, հայ բռնցքամարտիկը նվիրեց Հայաստանի անկախության 20-ամյակին, իսկ իր չեմպիոնական գոտին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով ներկա էր մենամարտին:

Երեւանյան հաղթանակը 37-րդն է պրոֆեսիոնալ ռինգում Վիկ Դարչինյանի ելույթների պատմության մեջ։ Նա նաեւ 3 պարտություն է կրել եւ մեկ մենամարտ ավարտել ոչ-ոքի։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG