Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիային եւ Իսրայելին կոչ է անում բարելավել հարաբերությունները


Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախկին դաշնակիցներին՝ Թուրքիային եւ Իսրայելին կոչ է արել վերականգնել իրենց բարեկամական հարաբերությունները։

Թուրքիան ուրբաթ օրը Անկարայից արտաքսել է Իսրայելի դեսպանին եւ կասեցրել ռազմական համագործակցությունը հրեական պետության հետ։

Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի անցկացրած հետաքննության արդյունքում հաստատվել է, որ անցյալ տարի Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակումը օրինական է, սակայն իսրայելական ուժերը միջադեպի ժամանակ գերազանցել են գործողությունների թույլատրելի աստիճանը:

Թուրքական տորմիղի վրա իսրայելցիների հարձակման հետեւանքով զոհվել է Թուրքիայի ութ քաղաքացի եւ թուրքական ծագումով մեկ ամերիկացի:

2010 թվականի մայիսին տեղի ունեցած այս միջադեպը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում լարվածության պատճառ դարձավ:

ՄԱԿ–ի զեկույցի հրապարակումից հետո Իսրայելը կրկին ափսոսանք է հայտնել միջադեպի առնչությամբ, սակայն հրաժարվել է ներողություն խնդրել ինչպես պահանջում էր Թուրքիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG