Մատչելիության հղումներ

Ադրբեջանը արձագանքում է Հայաստանի նախագահի հայտարարություններին


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը Մադրիդյան նորացված փաստաթղթի հիմնական բազային սկզբունքներից է, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը` Day.az ինտերնետային պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Ստեփանակերտում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները:

«Սկզբի համար` հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, ինչից հետո Լեռնային Ղարաբաղին պետք է տրամադրվի ինքնակառավարման ժամանակավոր կարգավիճակ, որը թույլ կտա սկսել աշխատանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման վրա», - ասել է Աբդուլաեւը:

Նշելով, թե ժամանակն է սկսել աշխատանքը խաղաղ համաձայնագրի վրա, Աբդուլաեւը հավելել է. - «Ցավոք, մենք չենք տեսնում կառուցողական մոտեցում հայկական կողմից»:

Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ այցելած Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել է, մասնավորապես, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է», եւ «Լեռնային Ղարաբաղը չի կարող հետագայում ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան այսօր ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG