Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ. «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակումը օրինական էր, բայց ոչ համաչափ


ՄԱԿ-ի անցկացրած հետաքննության արդյունքում հաստատվել է, որ անցյալ տարի Գազայի հատված օգնություն տեղափոխող թուրքական «Ազատության տորմիղի» վրա Իսրայելի հարձակումը օրինական է, սակայն իսրայելական ուժերը միջադեպի ժամանակ գերազանցել են գործողությունների թույլատրելի աստիճանը:

Թեեւ հետաքննության արդյունքներով ՄԱԿ-ի զեկույցը պաշտոնապես հրապարակվելու է այսօր ավելի ուշ, սակայն The New York Times-ը ձեռք է բերել փաստաթղթի կրկնօրինակը եւ հրապարակել:

Թուրքական տորմիղի վրա իսրայելցիների հարձակման հետեւանքով զոհվել է Թուրքիայի ութ քաղաքացի եւ թուրքական ծագումով մեկ ամերիկացի:

2010 թվականի մայիսին տեղի ունեցած այս միջադեպը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններում լարվածության պատճառ դարձավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG