Մատչելիության հղումներ

logo-print

Քլինթոնը Ասադի նկատմամբ ճնշումը մեծացնելու կոչ է անում


Լիբիայի ապագային նվիրված փարիզյան համաժողովում Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակից պետություններին կոչ է արել ավելի շատ պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ` այդպիսով ավելացնելով ճնշումը այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վրա, որպեսզի նա թողնի իշխանությունը:

Բռնությունները Սիրիայում պետք է դադարեցվեն, եւ Ասադը պետք է հեռանա, ասել է Քլինթոնը:

Հաղորդվում է, որ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները այսօր Լեհաստանում կայանալիք հանդիպմանը քննարկելու են Սիրիայի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցների կիրառման, ներառյալ` նավթի վրա էմբարգո դնելու հարցը:

ՄԱԿ-ի տվյալներով` այս տարվա մարտից սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում Սիրիայում զոհվել է 2200 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG