Մատչելիության հղումներ

logo-print

Դասական երաժշտության բացօթյա համերգ Երեւանում


Հայաստանի երիտասարդական նվագախումբ, արխիվային լուսանկար

Հայաստանի երիտասարդական նվագախումբ, արխիվային լուսանկար

Հայաստանի երիտասարդական պետական սիմֆոնիկ նվագախմբի անդամներից բաղկացած կվինտետը ուրբաթ երեկոյան բացօթյա համերգի է հրավիրում Հյուսիսային պողոտայում:

Կվինտետը երաժշտասերներին կմատուցի Պիացոլայի, Բրեգովիչի, Շտրաուսի հանրահայտ ստեղծագործությունները:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երիտասարդական նվագախմբի հիմնադիր եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ բացօթյա համերգներով ցանկություն ունեն դասական երաժշտությունը առավել մատչելի դարձնել հանրության առավել լայն խավերին:

«Շատ դժվար է մարդուն, ով երբեք չի լսում դասական երաժշտություն, ինտեգրել այդ դաշտ, եւ այս նախաձեռնության գաղափարը այն է, որ մարդկանց մի քիչ, մի փոքր մոտեցնենք մեր արվեստին: Կատարվելու է շատ հայտնի երաժշտություն, որպեսզի մարդիկ զգան, որ դասական երաժշտությունը իր պատկերացման մեջ այդքան բարդ չէ», - ասաց Սմբատյանը:

Վաղվա համերգից հետո նվագախումբը, որի անդամները, հիմնականում 20 տարեկան են, կմեկնի հյուրախաղերի, որոնք տեղի են ունենալու Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի շրջանակներում:

«Մենք բոլորս մեր երկրի տարիքին ենք, մեծացել ենք անկախության հետ եւ ներկայացնում ենք աշխարհին մեր տեսակետը, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանը», - ասաց Սմբատյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG