Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 1-ը` Գեղարքունիքի մարզի գյուղական դպրոցներում


Գիտելիքի օրվա գյուղական երանգները
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Գեղարքունիքի մարզի գյուղերում ուսումնական տարվա սկիզբը վերջին տարիներին ավելի ցցուն է դարձնում սոցիալական խնդիրները:

700 բնակիչ ունեցող Լճափ գյուղում այս տարի 13 առաջին դասարանցի կա:

«Վերջին 5 տարվա ընթացքում աշակերտների թվաքանակը համարյա կիսով չափ պակասել է: Մոտ 300 աշակերտ ունեցող մեր դպրոց հաճախելու է 168 աշակերտ… Մեր ժողովրդի արտագաղթը, ծնելիության պակասը շատ-շատ են մտահոգում: Անցյալ տարի վերջին զուգահեռ դասարանը ավարտեց դպրոցը, եւ նրանից հետո էլ զուգահեռ դասարաններ չկան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղի դպրոցի տնօրեն Կառլեն Հովհաննիսյանը:

Աշակերտների թվի նվազումը անհանգստացնում է նաեւ Հայրավան գյուղի դպրոցի ուսուցիչներին: Այս դպրոցում են սովորում նաեւ հարեւան Բերդկունք գյուղի երեխաները: Նախորդ 10 տարիների ընթացքում աշակերտների զգալի հատվածը գնացել է Հայաստանից. այսօր երկու գյուղերից, Հայրավանի դպրոցի տնօրեն Սարգիս Համբարձումյանի փոխանցմամբ, առաջին դասարան կհաճախեն 12 երեխա:

«10 տարվա կտրվածքով 246 աշակերտից այժմ ունենք 135-ը: Հենց այսօր մի հոգի գնաց. արդեն դարձավ 134», - ասաց տնօրենը` որպես պատճառ նշելով «Հանրապետությունում տիրող ընդհանուր իրավիճակը», արտագաղթը:

Արտագաղթի չափերի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Լճափի գյուղապետ Հայկ Սիմոնյանը պատասխանեց. - «Շատ են արտագաղթում: Այսօրվա դրությամբ գյուղի երիտասարդների 30-40 տոկոսը դուրս են եկել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց մտահոգությունները կիսեցին նաեւ գյուղերի բնակիչները:

«Երեխեքի շորերը, որ առել ենք, պարտքով ենք առել: Քիչ-քիչ որ հետո պարտքերը փակենք: Շատ վատ ենք ապրում», - ասաց միջին տարիքի մի կին:
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG