Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեսպանը պնդում է, որ «ոչ ոք հային չի տանում իր երկրից»


Հայաստան -- Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն (կենտրոնում) պատասխանում է լրագրողների հարցերին, Գյումրի, 1-ը սեպտեմբերի, 2011թ․

Հայաստան -- Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն (կենտրոնում) պատասխանում է լրագրողների հարցերին, Գյումրի, 1-ը սեպտեմբերի, 2011թ․

Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի կարծիքով, «կան մարդիկ, ովքեր ուզում են քաղաքական կապիտալ կուտակել»՝ շահարկելով դեպի Ռուսաստան հայաստանցիների արտագաղթի փաստը։

Գյումրիում այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ դեսպանն անդրադարձավ ՌԴ միգրացիոն ծառայության կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագրին, որը Հայաստանում լուրջ քննադատության էր արժանացել։ Հիշեցնենք՝ ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին ընտանիքներով մեկնել Ռուսաստան, ստանալ այդ երկրի քաղաքացիություն եւ մշտական աշխատանք:

«Ո՞վ է հային տանում այստեղից, եթե նա չուզի գնալ։ Իր երկրից ինչո՞ւ է նա գնում։ Եթե նա իր երկրում լավ ապրի, ինչո՞ւ պիտի ինչ-որ տեղ գնա։ Ոչ ոք ոչ մեկին չի տանում։ մարդիկ գնում են իրենց նախաձեռնությամբ», - այս առիթով ասաց դեսպան Կովալենկոն՝ համոզմունք հայտնելով, որ ցանկացած հայ, ով հեռանում է իր հայրենիքից, ի վերջո վերադառնալու է։

Ռուսաստանի դեսպանը նաեւ կոչ արեց խուսափել իրադարձությունները «դրամատիկ ներկայացնելուց»։

«Կան մարդիկ, ովքեր ուզում են կուտակել քաղաքական կապիտալ։ Իզուր են նրանք դա անում։ Ամեն ինչ լավ է լինելու, եւ եթե մարդիկ ժամանակավոր հեռանում են, նրանք չեն գնում հարստանալու, այլ նրա համար, որ ովքեր մնում են այստեղ՝ լավ ապրեն», - հայտարարեց Վյաչեսլավ Կովալենկոն։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագիրը քննադատել են Հայաստանի գրողների միության անդամները եւ մտավորականության ներկայացուցիչները, իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությանը եւս մտահոգում է Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագրով Հայաստանից Ռուսաստան մեկնելու գործընթացը եւ Հանրապետության նախագահի հանձնարարականով այս հարցը քննարկվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում կայացած հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

Ծրագիրը կասեցնելու պահանջով հանդես էր եկել նաեւ ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG