Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը պաշտոնական Երեւանից պահանջում է ճանաչել Լիբիայի նոր իշխանությունը


Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այսօր հայտարարություն է տարածել, որում «ողջունում է լիբիական ժողովրդի՝ իր համար դարակազմիկ հաղթանակը եւ պահանջում է, որպեսզի Հայաստանը պաշտոնապես ճանաչի Լիբիայում ձեւավորված նոր իշխանությանը»:

«Պատմության ու մասնավորապես նորագույն շրջանի պատմության օրինաչափությամբ ու տրամաբանությամբ տապալվեց աշխարհում գոյություն ունեցող բռնապետություններից եւս մեկը, այս անգամ Լիբիայում: Լիբիայի ժողովուրդն ստիպված եղավ դա անել համառ ու արյունալի պայքարում, քանզի այստեղ հաստատված բռնապետական ռեժիմը տեւական ժամանակի ընթացքում հնարավորություն էր ստացել երկրի ողջ ռեսուրսները ներդնել սեփական իշխանության ամրապնդման ու հավերժացման համար ու զրկվել քաղաքական ընկալման ու քաղաքական լեզվով խոսելու որեւէ ունակությունից», - ասված է հայտարարությունում:

«Թունիսից ու Եգիպտոսից հետո Լիբիան ստացավ օրինակարգ իշխանություն ունենալու, ժողովրդավարության ներդրման, իրավական պետություն դառնալու եւ ազատ հասարակություն դառնալու հնարավորություն՝ ի շահ իր յուրաքանչյուր քաղաքացու: Անքակտելի այդ իրավունքն ունեն աշխարհի բոլոր ժողովուրդները՝ անկախ դրա իրականացման ձեւից», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG