Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ճանաչեց Լիբիայի անցումային ազգային խորհուրդը


Ռուսաստանը ճանաչում է Լիբիայի ընդդիմադիրների ձեւավորած Անցումային ազգային խորհուրդը որպես գործող իշխանություն: Այդ մասին ասված է ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հայտարարությունում:

Պաշտոնական Մոսկվան ընդգծում է, որ Լիբիայի անցումային խորհրդի հռչակած բարեփոխումների ծրագիրը նախատեսում է նոր սահմանադրության մշակում, համընդհանուր ընտրությունների անցկացում եւ կառավարության ձեւավորում:

«Ելնում ենք նրանից, որ ավելի վաղ Ռուսաստանյան Դաշնության եւ Լիբիայի միջեւ կնքված պայմանագրերը եւ կողմերի մյուս փոխադարձ պարտավորությունները շարունակում են գործել երկու պետությունների հարաբերություններում եւ բարեխղճորեն կիրականացվեն», - հայտարարում է Ռուսաստանի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG