Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնեց Ղարաբաղ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Վեհափառը մասնակցելու է Ղարաբաղի անկախության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումներին:

Տոնի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղեկցում են բարձրաստիճան հոգեւորականներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG