Մատչելիության հղումներ

Հայաստանում նշվում է Գիտելիքի օրը


Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի եւ դպրության օր:

Այս տարի դպրոց են գնալու շուրջ 37 հազար առաջին դասարանցիներ:

Ուսումնական տարին ճգնաժամային է բուհերի համար` շուրջ 2 հազար 300 դիմորդ է ուսանող դարձել: Տասներկուամյա կրթական համակարգին անցնելու պատճառով դպրոցները շրջանավարտներ չտվեցին, եւ բուհերի դիմորդների թիվը շեշտակիորեն նվազեց:

Օրվա առթիվ մանկավարժներին, ուսանողներին եւ աշակերտներին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը, մասնավորապես, ասված է. - «Գիտելիքը մեր ժողովրդի եւ ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական եւ հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, եւ մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական եւ հոգեւոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատեւության, ինչպես նաեւ ապագայի եւ հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG