Մատչելիության հղումներ

Համաձայնագիր` Գերմանիայի զինված ուժերում Հայաստանի զինված ուժերի ծառայողների ուսուցման մասին


Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթը ստորագրել են «Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջեւ ռազմակրթական աջակցության շրջանակում Գերմանիայի զինված ուժերի կառույցներում Հայաստանի զինված ուժերի ծառայողների եւ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին» համաձայնագիր:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Քրիստիան Շմիդթը այսօր պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան: Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG