Մատչելիության հղումներ

Ընդդիմության նկատմամբ բռնությունները Սիրիայում շարունակվում են


Նոր տեղեկություններ են ստացվել Սիրիայում բանակի կողմից ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ կիրառված բռնությունների մասին: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Դամասկոսից մոտ 200 կիլոմետր հյուսիս ընկած Համա քաղաք կրկին մուտք են գործել տանկային ստորաբաժանումներ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` քաղաքի տարբեր մասերում լսվել են կրակահերթեր:

Զինված ուժերը մոտ 10 օր առաջ էին թողել Համան` այնտեղ իրականացված հատուկ գործողություններից հետո, որոնց հետեւանքով զոհվել էին քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG