Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է


Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյան

Ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյան

Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տրուզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Օհանյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու մեջ։

Հատուկ քննչական ծառայությունը անցած շաբաթ քրեական գործ էր հարուցել Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Ճանապարհային ոստիկանության համար նախատեսված վառելիքի մեծ մասը յուրացնելու փաստի առիթով։ Այդ գործով առաջինը հիշատակվեց Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի անունը, ով Հայաստանի ոստիկանապետի հրամանով օգոստոսի 10-ին ազատվել է աշխատանքից: Մասնավորապես, ինչպես տեղեկացրել էր ՀՔԾ-ն, Կարախանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, Հայաստանի մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր վառելիքից յուրացրել է 156 հազար լիտրը: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, Կարախանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը;

Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը ձերբակալվել է նույն փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG