Մատչելիության հղումներ

logo-print

Սերոբ Տեր-Պողոսյանի դատաքննությունը վերսկսվել է


Սերոբ Տեր-Պողոսյան

Սերոբ Տեր-Պողոսյան

Մեկամսյա ընդմիջումից հետո Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կրկին քննել է անչափահասների նկատամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մեջ մեղադրվող Ախթալայի «Մեթըլ փրինս» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործը:

Դատարանը նախորդ չորս նիստերի ընթացքում քննել է 5 տուժողի: Այս նիստին ներկայացել էր երեք տուժող, սակայն հարցաքննվեց միայն մեկը:

Գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Արամ Ամիրզադյանը ասաց, թե այսօր դատաքննության ժամանակ հարցաքննված տուժողը եւ ամբաստանյալը չեն ժխտում գործի շրջանակներում ներգրավված տեսանյութում պատկերվածը:

Ըստ Ամիրզադյանի` Տեր-Պողոսյանը փորձում է ապացուցել, որ ինքը գործ չի ունեցել մանկահասակ երեխաների հետ:

«Բռնության հարց է բարձրացնում, որ դա տեղի չի ունեցել, իբր դա կամոք է եղել», - ասաց Ամիրզադյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` օգոստոսի 31-ին:

Մարիաննա Պեպանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG