Մատչելիության հղումներ

Պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՔԾ-ի վարույթում գտնվող գործի նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG