Մատչելիության հղումներ

Անկախության 20-ամյակի առթիվ տպագրված օրագրեր` Հայաստանի դպրոցականներին


Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ տպագրված օրագրերը

Հայաստանի Անկախության 20-ամյակի առթիվ տպագրված օրագրերը

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի դպրոցների աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ երկրի Անկախության 20-ամյակի կապակցությամբ տպագրված օրագրերով:

Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրերը, որոնց վրա պատկերված են Հայաստանի Անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը` «Հայաստանը դու ես»:

Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատուի տարածած հաղորդագրության համաձայն` օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը եւ Տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական տոների, հիշատակի օրերի եւ Հայ Առաքելական եկեղեցու տոների մասին:

Բացի հայոց պետականության մասին հանրամատչելի տեղեկատվությունից, օրագրերում ներառվել է մանրամասն ինֆորմացիա աշակերտի առողջական վիճակի մասին, որը ուսուցիչներին և բուժքույրերին կօգնի կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում:

Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հավաստմամբ` օրագրերը անվճար բաժանվելու են բոլոր դպրոցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG