Մատչելիության հղումներ

Տասնյակ սպանվածներ` Եմենում զինվորների եւ զինյալների բախումների հետեւանքով


Եմենի զինվորական պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի հարավում տեղի ունեցած դաժան ընդհարումների հետեւանքով 10 զինվոր ու 26 զինյալ է սպանվել:

Եվս 38 զինյալ ու մոտ 30 զինվոր վիրավորվել է հարավային Աբյան գավառի Դյուֆաս քաղաքում:

Եմենում ընդդիմությունը պահանջում է այդ երկրի նախագահ Ալի Սալեհի հրաժարականը, ստեղծված ներքաղաքական իրավիճակից օգտվելով` երկրի հարավում փորձում են հսկողություն սահմանել «Ալ-Ղաիդա»-ի զինյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG