Մատչելիության հղումներ

Քադաֆիի կինն ու զավակները փախել են Ալժիր


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի կինն ու երեք զավակները օգոստոսի 29-ին ավտոմեքենայով փախել են Ալժիր: Այդ մասին հայտարարել է Ալժիրի արտգործնախարարությունը:

Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչներն ասել են, որ փնտրում են ուղիներ, որպեսզի Ալժիրը հանձնի Քադաֆիի ընտանիքին:

Միեւնույն ժամանակ, լիբիացի ապստամբները հաղորդում են, որ օգոստոսի 27-ին մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում սպանվել է Քադաֆիի որդիներից մեկը` Համիսը:

Այդուհանդերձ, դեռեւս անհայտ է մնում Քադաֆիի գտնվելու վայրը: Ապստամբները առաջարկում են 1.3 միլիոն դոլար պարգեւ եւ ազատում քրեական պատասխանատվությունից այն մարդուն, ով կսպանի կամ կգերեվարի Քադաֆիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG