Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի իշխանությունները հրահանգել են շուրջ 2 միլիոն մարդկանց տարհանումը մրրկահողմի գոտուց


Միացյալ Նահանգների իշխանությունները շուրջ երկու միլիոն մարդու հրահանգել են հեռանալ երկրի արեւելյան ափամերձ շրջաններից` մոտեցող «Այրին» մրրկահողմի պատճառով:

Մրրկահողմը այսօր արդեն հասել է Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ շրջանները եւ ակնկալվում է, որ կիրակի օրը կհասնի Նյու Յորք:

Նահագան Բարաք Օբաման անձամբ է դիմել քաղաքացիներին` հորդորելով լրջորեն վերաբերվել տարհանման հրահանգին:

Նյու Յորքի քաղաքապետը տարհանման հրահանգ է տվել քաղաքի շուրջ 300 հազար բնակիչների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG