Մատչելիության հղումներ

Լիբիացի ապստամբները փակում են Քադաֆիի փախուստի հնարավոր ուղիները


Լիբիացի ապստամբները գրավել են Թունիսի հետ սահմանային «Ռաս Ջդիր» անցակետը` նպատակ ունենալով փակել Մուամար Քադաֆիի փախուստի հնարավոր ճանապարհը:

Իշխանությունները հաղորդել են, որ մինչեւ անցակետի գրավումը Քադաֆիի մոտ հարյուր կողմնակիցներ հասցրել են անցնել սահմանը:

Վերջին օրերին ապստամբները ՆԱՏՕ-ի աջակցությամբ ակտիվացրել են ռազմական գործողությունները Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքի շրջանում: Այս քաղաքը դիտվում է որպես գնդապետին հավատարիմ ուժերի դիմադրության վերջին հենակետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG