Մատչելիության հղումներ

Մոլդովան նշում է Անկախության 20-ամյակը


Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի է ունեցել երկրի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդես, որին մասնակցել են ավելի քան մեկուկես հազար զինծառայողներ եւ 65 միավոր ռազմական տեխնիկա:

Շքերթին ներկա են եղել իշխող «Հանուն եվրոպական ինգերացիայի» դաշինքի երեք առաջնորդները` նախագահի պաշտոնակատար Մարիան Լուպուն, վարչապետ Վլադ Ֆիլատը եւ Լիբերալ կուսակցության նախագահ Միխայ Գիմպուն, ինչպես նաեւ նախկին նախագահներ Միրչա Սնեգուրը եւ Պյոտր Լուչինսկին:

Մոլդովայի նախկին նախագահ, Կոմունիստների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը զորահանդեսին ներկա չի եղել:

Անկախության հռչակագիրը Մոլդովայի խորհրդարանն ընդունել է 1991 թվականի օգոստոսի 27-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG