Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի քաղաքապետը վերընտրվելու ցանկություն չունի


Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, ում պաշտոնավարման ժամկետը մոտեցել է ավարտին, չի առաջադրելու իր թեկնածությունը սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր որոշումը Միքայելյանը բացատրեց հետեւյալ կերպ` պետք է ուրիշներին էլ այդ գործում իրենց ուժերը փորձելու հնարավորություն տալ:

Ամփոփելով իր պաշտոնավարման տարիները` Միքայելյանը ասաց. - «Նախընտրական ծրագրում ինչ նշված էր, իհարկե, ամբողջը հնարավոր էր իրականացնել: Այստեղ ֆանտաստիկ ծրագրեր չկային… Իհարկե, ամենից մեծ պրոբլեմը ֆինանսական պրոբլեմն է, որովհետեւ, երեւի մեր ցանկությունները ավելին են, քան մեր հնարավորությունները: Բայց բոլոր դեպքերում ինչ-որ չափով , թեկուզ ոչ ամբողջությամբ ինչ-որ ծրագրեր մենք փորձել ենք այս ընթացքում կյանքի կոչել»:

Իր գործունեության ամենամեծ ձեռքբերումը քաղաքապետը համարում է նույնիսկ խորհրդային տարիներին շուրջօրյա ջրամատակարարում չունեցած Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման ծրագրի մեկնարկը: Քաղաքի որոշ թաղամասերում ջրամատակարարումն արդեն շուրջօրյա է:

Անդրադառնալով քաղաքապետարանի առջեւ կանգնած խնդիրներին` քաղաքապետը նշեց բարձրահարկ շենքերի տարիքների վերանորոգման, շենքերի հիմքերի ամրացման, մուտքերի բարեկարգման հարցերը:

Պաշտոնից հեռացող քաղաքապետի մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները հայտնեցին Ստեփանակերտի բնակիչները:

please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG