Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում համաներմամբ ազատ են արձակվել ավելի քան 3,700 կալանավորներ


Թուրքմենստանում այսօր կալանավայրերից ազատ են արձակվել ավելի քան 3700 կալանավորներ, այդ թվում` 30 օտարերկրացիներ:

Ազգային հեռուստատեսության եթերում հայտարարելով համաներման մասին` երկրի նախագահ Կուրբագուլի Բերդիմուհամեդովը ասել է. - «Թուրքմենստանում մենք պարբերաբար ներում ենք մոլորված, իրենց մեղքը ընդունած եւ արածի համար զղջած մարդկանց»:

Համաներումը հայտարարվել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ավարտի կապացությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG