Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման


Ադրբեջանում շաբաթ օրը իրավապաշտպան Վիդադի Իսկանդերովը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ` «Աջակցություն ժողովրդավարության պաշտպանությանը» հասարակական կազմակերպության նախագահ Իսկանդերովը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի «ընտրողի քվեարկությանը խոչընդոտելու», «ընտրական հանձնաժողովի աշխատանքին միջամտելու» եւ «ծեծի ենթարկելու» հոդվածներով:

Իսկանդերովին մեղսագրվում է «ապօրինի միջամտություն անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ընտրական գործընթացին»:

Իրավապաշտպանը իրեն մեղավոր չի ճանաչում: Դատարանում նա հայտարարեց, թե իրեն հետապնդում են ընտրությունների ժամանակ կատարված կեղծարարությունը բացահայտելու համար:

Խորհրդարանական ընտրություններից երկու օր անց Իսկանդերովը ներկայացրել էր ընտրախախտումների ապացույցներ, այդ թվում` քվեների հաշվարկի ժամանակ տրցակներով քվեաթերթիկների հավելումն արձանագրած տեսանյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG