Մատչելիության հղումներ

Նյու Յորքի քաղաքապետը պարտադիր տարհանման հրահանգ է տվել


Մինչ «Այրին» հզոր մրրկահողմը մոտենում է Միացյալ Նահանգների արեւելյան ափին` Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի աննախադեպ հրահանգով Նյու Յորքի ցածրադիր թաղամասերի 250 հազար բնակիչներ պարտադրաբար տարհանվելու են, դադարեցվելու է քաղաքի տրանսպորտային համակարգի աշխատանքը:

Մրրկահողմի մոտենալը ստիպում է ԱՄՆ-ի արեւելքի ափամերձ բնակավայրերի տասնյակ հազարավոր մարդկանց լքել իրենց տները: Փակվել են բազմաթիվ օդանավակայաններ, մի շարք տարանցիկ տրանսպորտային համակարգեր ու ձեռնարկություններ:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդհատել է արձակուրդը եւ վերադարձել է Վաշինգտոն:

Ակնկալվում է, որ այսօր «Այրին»-ը կհասնի Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ շրջանները, ապա կշարժվի դեպի Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG