Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահի ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Անկվաբը


Ալեքսանդր Անկվաբ:
Ալեքսանդր Անկվաբ:
Աբխազիայի նախագահի արտահերթ ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը:

Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական հաշվարկներով` Անկվաբին, ով երկրի նախագահի պաշտոնակատարն էր, իրենց քվեներն են տվել ընտրողների գրեթե 55 տոկոսը:

Նրա մրցակիցները` վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդ Ռաուլ Հաջիբան ստացել են համապատասխանաբար ընտրողների քվեների 21 եւ 20 տոկոսը:

Հաջիբան հանդես է եկել քվեարկության ընթացքում կեղծիքների մասին հայտարարությամբ: Իշխանությունները, սակայն, պնդում են, որ որեւէ բողոք չի ստացվել:

Միջազգային դիտորդները հայտարարել են, թե ընտրություններին անցել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Արտահերթ նախագահական ընտրությունները Աբխազիայում նշանակվել էին այս տարվա ապրիլին երկրի նախագահ Սերգեյ Բաղապշի մահից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG