Մատչելիության հղումներ

Վառելիքի յուրացման առնչությամբ ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության նախկին հրամանատարը


Այսօր ձերբակալվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ստեփան Կարախանյանը ձերբակալվել է Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության երեկ տարածած տեղեկատվության համաձայն, Կարախանյանը Հայաստանի մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք եւ իրեն վստահված շուրջ 277 հազար լիտր վառելիքից յուրացրել է 156 հազար լիտրը: Այսինքն պետական բյուջեով մարզերին հատկացված բենզինի մոտ 60 տոկոսը յուրացվել է:

Ի դեպ, Ստեփան Կարախանյանը ոստիկանապետի հրամանով ազատվել էր աշխատանքից օգոստոսի 10-ին:

Ըստ ՀՔԾ-ի` գործի նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG