Մատչելիության հղումներ

Նորություններով նոր ուսումնական տարի


Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մամուլի ասուլիսում: 26-ը օգոստոսի, 2011թ.
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի մամուլի ասուլիսում: 26-ը օգոստոսի, 2011թ.

Սեպտեմբերի 1-ից մայրաքաղաքի 164 դպրոցներն իրենց դռները կբացեն առաջին դասարանցիների համար:

Սեպտեմբերի 1-ից 2-4-րդ դասարանցիների դասացուցակում իբրեւ պարտադիր առարկա ընդգրկվել է նաեւ շախմատը:

Մայրաքաղաքի դպրոցներում գործելու է դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգ: Առաջին դասարանցիների հստակ թիվ քաղաքապետարանի կրթության վարչությունը դեռ չունի, որովհետեւ ընդունեությունը կավարտվի սեպտեմբերի 5-ին:

Բոլոր դասագրքերը բաժանման ընթացքում են, տպագրման խնդիր է առաջացել միայն 7-րդ դասարանի ռուսաց լեզու եւ հանրահաշիվ առարկաների դասագրքերի հետ կապված, ինչը, սակայն, ըստ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի` արագ կշտվի եւ արդեն սեպտեմբերի 10-ին դպրոցները կապահովվեն նաեւ այդ դասագրքերով:

Սողոմոնյանն ասաց, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցները համալրվել եւ շարունակում են համալրվել համապատասխան գույքով, գրքերով, տետրերով եւ օժանդակ ձեռնարկներով:

Շախմատ կդասավանդեն միայն լիցենզավորված ուսուցիչները: Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք իբրեւ դպրոցական առարկա շախմատի ներդրումը դպրոցում պայմանավորված չէ շախմատի ֆեդերացիայի նախագահի, ՀՀ նախագահի գործոնով եւ ինչու նույն ուշադրությունը չկա օրինակ հայ եկեղեցու պատմություն առարկայի նկատմամբ` Գայանե Սողոմոնյանը պատասխանեց. - «Բնավ չլինի այն կարծիքը, որ շախմատ առարկայի մուտքը հանրապետության նախագահի գործոնով է պայմանավորված: Պայմանավորված է միայն մի շատ կարեւոր բանով, որ նաեւ ՀՀ նախագահն է շատ կարեւորում շախմատի մուտքը դպրոց: Վստահ ասում եմ, որ մայրաքաղաքի դպրոցներում չկա որեւէ դպրոց որտեղ հայոց եկեղեցու պատմություն դասվանդող ուսուցիչը չունենա վկայագիր»:

2011-ի գարնանից սկսված տնօրենների վերապատրաստման եւ հավաստագրման գործընթացին մասնակցած մայրաքաղաքի թվով 154 դպրոցի տնօրենները հաջողությամբ են հանձնել քննությունները, իսկ 7-ը չեն հաղթահարել:

Վերապատրաստմանը չեն մասնակցել կենսաթոշակային տարիքում գտնվող թվով 19 տնօրեններ, որոնցից 4-ն ազատվել են աշխատանքից` տարիքը լրանալու պատճառով: Մյուսները շարունակում են աշխատել, իսկ 2 տնօրեն աշխատանքից ազատվել են սեփական դիմումի համաձայն:

Հավաստագրման գործընթացն անցած տնօրենները փետրվար ամսից սկսել են մասնակցել նաեւ տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:

please wait

No media source currently available

0:00 0:08:09 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG