Մատչելիության հղումներ

Լիբիայի ապստամբների կազմած կառավարությունը ժամանում է Տրիպոլի


Լիբիայի ապստամբների կառավարությունը այսօր ժամանել է Տրիպոլի` նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը մայրաքաղաքում, չնայած այստեղ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի աջակիցների առանձին խմբավորումներ շարունակում են դիմադրություն ցույց տալ ապստամբներին:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Ազգային անցումային խորհրդի առաջնորդների կեսը արդեն ապստամբների ամրակետը հանդիսացող Բենգազի քաղաքից տեղափոխվել է Տրիպոլի:

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, մինչդեռ, երեքշաբթի օրվանից անհետացել է: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է պայքար մղել ապստամբների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG