Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ երաժիշտը խաղաղության պատգամով է Հայաստան եկել


Փիթեր Ջեմ
Փիթեր Ջեմ

Սփյուռքահայ երաժիշտ Փիթեր Ջեմբազյանը արդեն 3-րդ անգամն է Հայաստանում` այս անգամ համերգային շրջագայության շրջանակներում:

Փիթերը մեծացել է ԱՄՆ-ում եւ Բեյրութում: Պատանի հասակում զբաղվել է սպորտով եւ պատմում է, որ երաժիշտ դառնալու հարցում ծնողներն իրենց ներդրումը չեն ունեցել: Սկսելով երաժշտի կարիերան` նա որոշում է լսարանին ներկայանալ Փիթեր Ջեմ անունով:

Փիթերը պատմում է, որ երգեր է գրել երաժշտությամբ զբաղվելուն զուգընթաց:

«Ուրվականի պես է ներշնչումը, չես իմանում`որտեղի՞ց է գալիս եւ ո՞ւր է գնում: Ներշնչման համար հատուկ միջավայր կամ պայմաններ ինձ պետք չեն. գլխավորը երեւակայությունն է», - ասում է նա:

«Սիրելի երգեր շատ ունեմ», - ասում է Փիթերը եւ ավելացնում, որ եթե երգը չսիրի, չի կարող կատարել. - «Եթե այդպիսի երգ է լինում, ես աշխատում եմ չերգել եւ մոռանալ»:

«Մաքսլիբերթի»-ի համար երաժիշտը առանձնացրեց «If You Want» վերնագրով խաղաղության երգը, որը Փիթեր Ջեմի ուղերձ է աշխահի մարդկանց:

«Մի օր ձանձրացած նստել էի տանը ու որոշեցի գնալ մարզասրահ: Ճանապարհին մարդկանց դեմքերին էին նայում ու մտածում էի` ի՞նչ են ուզում նրանք, եւ այս բառեը եկան մտքիս` «Եթե սեր ես ուզում, դու կստանաս այն: Եթե Խաղաղություն ես ուզում, կստանաս խաղաղություն…» եւ վերջում ավելացնում եմ, որ այդ ամենը ստանալու համար զորավոր կամք, հավատք է պետք», - պատմում էր երաժիշտը:

Խաղաղության երգը Փիթերը գրել է մարզասրահում եւ այս երգով համերգային շրջագայության է դուրս եկել Եվրոպայով եւ ԱՄՆ-ով:
Այս երգի տեսահոլովակը նույնպես շատ կարեւոր է եղել նրա համար: Նա որոշել է տեսահոլովակը նկարահանել համերգային շրջագայության ժամանակ:

Եվրոպայի համերգային շրջագայությունից հետո եկել է Հայաստան, հանդիպումներ եւ պայմանավորվածություններ է ունեցել, եւ հիմա Երեւանի ակումբներից մի քանիսում ընթանում են նրա համերգները:

Հաջորդ 2 ամիսներին Փիթերը համերգային շրջագայություն է ունենալու ԱՄՆ-ում եւ Կանադայում, որից հետո նպատակադրվել է Հայաստանում նոր համերգներով հանդես գալ:

please wait
Embed

No media source currently available

0:00 0:07:00 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG