Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Չինաստանը բոյկոտում են Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման հարցով ՄԱԿ-ի բանակցությունները


ՄԱԿ-ում դիվանագիտական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուսաստանը եւ Չինաստանը հրաժարվել են մասնակցել Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով քննարկմանը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը եւ Չինաստանը ներկայացնող դիվանագետները հինգշաբթի օրը չեն ներկայացել Միացյալ Նահանգների եւ եվրոպական մի քանի երկրների հեղինակած բանաձեւի` փակ դռների հետեւում անցկացվող քննարկմանը:

Բանաձեւի հեղինակները կոչ են անում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին հրաժարական տալ:

Իրավապաշտպանների ունեցած տվյալներով, մարտի կեսերից չդադարող հակակառավարական ցույցերը բռնի ուժով ճնշելու ժամանակ Սիրիայի անվտանգության ծառայությունները ավելի քան 2,000 քաղաքացիական անձ են սպանել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG