Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետը հրաժարական է տվել


Ընդամենը 14 ամիս պաշտոնավարած Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա նաեւ լքում է Ճապոնիայի ժողովրդավարական կուսակցության առաջնորդի պաշտոնը: Երկուշաբթի օրը իշխող կուսակցությունը կընտրի նոր առաջնորդի, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա վարչապետ:

Անցած հինգ տարիներին Ճապոնիայում արդեն վեցերորդ անգամ են վարչապետ ընտրում:

Նաոտո Կանը ուժեղ քննադատության էր արժանացել մարտի 11-ի երկրաշարժից եւ ցունամիից հետո իր ձեռնարկած քայլերի, մինչեւ օրս շարունակվող` Ֆուկուսիմայի ատոմակայանի ճգնաժամի եւ տնտեսության ծանր վիճակի համար:

Վարչապետի պաշտոնի հավակնորդների թվում են նախկին արտգործնախարար Սեյջի Մաեհարան, ֆինանսների նախարար Յոշիհիկո Նոդան եւ առեւտրի նախարար Բանրի Կայեդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG