Մատչելիության հղումներ

logo-print

Սթիվ Ջոբսը հրաժարական է տվել


Հրաժարական է ներկայացրել Apple ընկերության գլխավոր տնօրեն, 56-ամյա Սթիվ Ջոբսը, ով տառապում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից եւ տարեսկզբից արձակուրդում էր՝ բուժման նպատակով։ Գործընկերներին ուղղված նամակում Ջոբսը նշել է, որ այլեւս ի զորու չէ կատարել իր պարտականություններն ու արդարացնել սպասելիքները։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այսուհետ Ջոբսը կղեկավարի Apple-ի տնօրենների խորհուրդը, իսկ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի մինչ այս մարկետինգային հարցերով զբաղվող Թիմ Քուքը։
Այս հայտարարությունից անմիջապես հետո ընկերության արժեթղթերը միջազգային բորսաներում ընկել են ավելի քան 5 տոկոսով։

Ջոբսը համարվում է տեխնոլոգիական աշխարհի «հերոսներից» մեկը` մարդ, ում տեսլականները համակարգչային տեխնոլոգիաների եւ շարժական սարքերի մասին իսկական հեղափոխություն են առաջացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես iPod, iPhone եւ iPad սարքերի ներդրումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG